Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում
Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում
Ինքնաթիռը, որում գտնվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, հաղորդում է ՄԿ-ն:
Ի սկզբանե պլանավորվում էր, որ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր «Վնուկովո» օդանավակայանում, սակայն թռիչքուղին փակելու պատճառով ինքնաթիռն ուղղորդել են ուրիշ օդանավակայան: Արդյունքում ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանի Ա տերմինալի մոտ:
Նավալնին ինքնաթիռում է գտնվել տիկնոջ՝ Յուլյայի հետ: Ուղեւորների շարքում են եղել բազմաթիվ լրագրողներ, որոնք աշխատում են առավելապես օտարերկրյա պարբերականների հետ:
Հիշեցնենք, որ Դաշնային քրեակատարողական ծառայությունը խոստացել է բերման ենթարկել նրան Մոսկվա ժամանելու պահին, քանի որ նա խախտել է պայմանական պատժի պայմանները՝ չներկայանալով քրեակատարողական համակարգի մարմիններին: