Իրանի ԱԹՍ-ները պատրաստ են հեռահար գործողությունների. իրանցի գեներալ
Իրանի ԱԹՍ-ները պատրաստ են հեռահար գործողությունների. իրանցի գեներալ
Իրանի ԶՈՒ հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ երկրի ուժերը պատրաստ են պատասխան տալ Իսլամական հեղափոխության թշնամիներին՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
«Այսօր բանակը բոլոր ոլորտներում պատրաստ է և հնարավորություն ունի պատասխանելու Իսլամական հեղափոխության թշնամիներին: Իրանի վերջին տեխնիկական համալրումները մեծացրել են մեր ռազմածովային ուժերի հեղինակությունը»,- հայտարարել է Իրանի ԶՈՒ հրամանատարի տեղակալ, գեներալ Մոհամմադ Հոսեին Դադրասը:
Իրանը լրացուցիչ ջանքեր են գործադրել օդային հատվածում և կարևոր ձեռքբերումներ ունեն այս ոլորտում:
Իրանցի գեներալի խոսքով՝ Իրանն ունի ԱԹՍ-ների, հրթիռների, ծովային ու օդային պաշտպանության բարձր պատրաստվածություն: Անդրադառնալով ԱԹՍ-ների ներգրավվածությամբ վերջին զորավարժություններին՝ գեներալը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը պատրաստ են հեռահար գործողությունների: