ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

ԲՀԿ-ն և «Լուսավորը» վախենում են, որ նոր ընտրություններում չեն հավաքի այնքան ձայն, որքան ունեն այսօր. Լիլիթ Մակունց

ԲՀԿ-ն և «Լուսավորը» վախենում են, որ նոր ընտրություններում չեն հավաքի այնքան ձայն, որքան ունեն այսօր. Լիլիթ Մակունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

-Անդրադառնանք «Իմ քայլի» հանդիպմանը վարչապետի հետ, և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ արտգործնախարարի հանդիպմանը: Ի՞նչ հարցեր են քննարկվել:

-Վարչապետի հետ հանդիպմանն «Իմ քայլը» քննարկել է մոսկովյան այցի շրջանակներում հայտարարության հետ կապված որոշ հարցեր, նաև մանրամասների է տեղեկացել: Քննարկել ենք նաև մեր առաջիկա քաղաքական անելիքները, քննարկվել են ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:

ԲՀԿ

-Ենթադրում եմ, որ քննարկվել է նաև մեզ համար ամենացավոտ հարցը՝ ռազմագերիների խնդիրը. ի՞նչ է դրել Ադրբեջանը մեր առջև, որ չենք համաձայնվել, և հիմա Ադրբեջանը շահարկում է ռազմագերիների վերադարձի հարցը:

-Ըստ էության՝ ռազմագերիներին առնչվող հարցի քննարկման մասին պաշտոնական հայտարարություն արդեն հնչել է, լրահոսում բավականաչափ տեղեկատվություն կա այդ մասին, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե քաղաքական թիմը ամբողջ ներուժով ինչպես է կարողանում հասցեագրել խնդիրը և այստեղ կարևորվում է նաև արտգործնախարարի հետ հանդիպումը.

Անհրաժեշտ է նաև խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակներն օգտագործել և առաջ մղել այդ հարցը: Ինչպես վարչապետը, այնպես էլ արտաքին գործերի նախարարը թե՛ իրենց հանրային ելույթներում, թե՛ մեզ հետ հանդիպումների ժամանակ նշել են, որ առաջնահերթություն է ռազմագերիների հարցը: Սա որևէ կերպ չի կարող ետին պլան մղվել:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

Share