Մամուլ

Մի ստիպիր որ հայերը ամաչեն․ Արամ Գաբրիելյանով

Մի ստիպիր որ հայերը ամաչեն․ Արամ Գաբրիելյանով

Հայազգի ռուսաստանցի մեդիամագնատ, «News Media» հրատարակչատան գլխավոր տնօրեն եւ «Балтийская медиагруппа» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան ալիքում հրապարակել է իր մտորումները Հայաստանի վարչապետի մասին, որոնք ներկայացնում ենք ստորեւ․ 

1. «Փաշինյանը բացարձակապես պատրաստ չէ այդ մակարդակի բանակցությունների։ Ոչ անհատապես, ոչ մտավոր կերպով, ոչ հոգեբանորեն։ Ըստ էության, նա «չոբան» է, ով առաջին անգամ Մոսկվա է եկել, որի գլխից անընդհատ ընկնում է փափախը, երբ նա դիտում է բարձրահարկ շենքերին։ 

2. Միայն հիմարը կարող է բանակցություններից մեկ օր առաջ «Ֆեյսբուքում» գրել, թե ինչ է ուզում բանակցություններից, եւ ինչպիսի արդյունքներ է ակնկալում դրանցից։ Գրելով՝ «Ես գնում եմ լուծելու գերիների հարցը, իսկ հետո կստորագրեմ Հայաստանով ճանապարհի հարցը»,- նա ոչ միայն բացեց քարտերը, այլ նաեւ իր դիրքերը խստացնելու ճանապարհները փակեց։ Բնականաբար, ադրբեջանցիները նրան փաստի առաջ են կանգնեցրել, իսկ համարձակությունը, թե գերիները չեղավ չեմ ստորագրի եւ կհեռանամ, վարչապետը պարզապես չունեցավ ասելու։ 

aram gabrielyanov 1

3. Չի կարելի բանակցությունների սեղանին մոտենալ կամազուրկ փալասի տեսքով, երկչոտ քայլվածքով եւ ուռած աչքերով։ 

4. Բանակցությունների սեղանի շուրջ մարդիկ են, այո, այնպիսի մեծ մարդիկ, ինչպիսին Պուտինն է, բայց մարդիկ, որոնք ունեն էմոցիաներ եւ մարդկային ընկալումներ, որոնք կարող են ունենալ երեխաներ։ Ահա հաղթաթուղթ, խոսիր գերիների մասին, որպես քո զավակների, ոչ թե ծամծմիր, որպես վախկոտ։ Ով ով, բայց գոնե Պուտինը կհասկանար եւ կօգներ։ 

5. Փաշինյանը չլուծեց գերիների հարցերը, նա պետք է վերջապես հասկանա, որ դա իր տեղը չէ։ Թող հավաքի «Իմ քայլին», որոշում կայացնի, հեռանա։ Չի կարելի այդ կերպ խայտառակել սեփական երկիրը, եթե իհարկե, այն համարում ես Հայրենիք։ Մի ստիպիր որ հայերը ամաչեն։ 

6. Ինչպես պատմում են «Արարատ հայաթ» հյուրանոցի անձնակազմի ներկայացուցիչները, Փաշինյանը մտել է հյուրանոց քսան րոպեով, փոխել հագուստը եւ հեռացել։ Նիկոլը սարսափելի ճնշված է եղել, ինչը սկզբունքորեն հասկանալի է։ Նա տանուլ է տվել ամեն ինչ, ինչ հնարավոր էր։ Նա արդեն հասկանում է, որ դա այլեւս իր երկիրն ու իր ժողովուրդը չէ։ Նիկոլ, պետք է գեթ մեկ խիզախ քայլ անել»։

Կիսվել