ՄամուլՄշակույթ

Մահացել է դերասան Ժակ Ենգիբարյանը

Մահացել է դերասան Ժակ Ենգիբարյանը

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Ժակ Ենգիբարյանը։ Նա 85 տարեկան էր: Այս մասին տեղեկանում ենք Պարոնյանի անվան թատրոնի ֆեյսբուքյան էջից։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։

jak engibaryan

Հանգչի՛ր խաղաղությամբ»:

Հիշեցնենք, որ Ժակ Ենգիբարյանի որդին՝ Երվանդ Ենգիբարյանը, մահացել էր 2013 թվականին՝ ավտովթարից:

Կիսվել էջում