Առաջիկայում էլի կլինեն «Իմ քայլը» լքողներ. ինչ է կատարվում ներսում. «Ժողովուրդ»
Առաջիկայում էլի կլինեն «Իմ քայլը» լքողներ. ինչ է կատարվում ներսում
«Ժողովուրդ» օրաթերթըո գրում է. «Որքան էլ գործող իշխանությունը ձեւացնում է, թե իշխանության ներսում ամեն ինչ հարթ է, այնուամենայնիվ, շարունակ լուրեր ենք ստանում հակառակի մասին։ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության շատ անդամներ կուլիսային խոսակցությունների ժամանակ դժգոհում են, որ ուզում են հեռանալ այս իշխանությունից։
Առայժմ ամեն մեկը մնացել է իր անձնական պատճառով։ Իսկ խմբակցության միասնականության «պատասխանատուները» կարծում են, թե ԱԺ իշխող խմբակցությունը կուռ է, ու վերջին դուրս եկողը պետք է լիներ Տիգրան Կարապետյանը Սյունիքից։ Սոֆիա Հովսեփյանը հունվարի 8-ին խառնեց այդ պլանները իր խմբակցությունից դուրս գալով։
Դրա համար էլ ՔՊԿ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ մի քանի շարքայիններ իրենց առջեւ խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել, վախեցնել պատգամավորներին, որ հանկարծ արտահոսք չլինի։
Սակայն, ի հեճուկս նրանց, առաջիկայում էլի կլինեն «Իմ քայլը» լքողներ։ Armlur.am-ին այդ մասին տեղեկություններ հասել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում