Մամուլ

Գագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա․ «ՀԺ»

Գագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա

Armtimes.com-ը գրում է․ ՀԺ-ի ունեցած տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ: 

Խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: 

Իրավաբանական գիտությունների թեկնածու, 65-ամյա Գագիկ Ջհանգիրյանը 2012 թվականին Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով նաեւ ԱԺ պատգամավոր է եղել: 

Gagik Jhangiryan

«Իմ քայլը» խմբակցությունում, իհարկե, հասկանում են, որ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա առաջադրման որոշումը միանշանակ չի ընդունվելու հանրության մի հատվածի կողմից, սակայն որոշել են առաջնությունը այս պարագայում տալ մասնագիտական հմտություններին:

Մեր տեղեկություններով, հունվարի 13-ին խմբակցությունը նախատեսում է ԱԺ-ում հանդիպում ունենալ Ջհանգիրյանի հետ, որից հետո նրա թեկնածությունը առաջադրելու մասով վերջնական որոշում կկայացվի: 

Կիսվել էջում