Սրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը սկսում է զգուշացնել
Սրտի կաթվածի 8 նշաններ, որոնք ի հայտ են գալիս մեկ ամիս առաջ:
1. Հոգնածություն
Այս ախտանիշը նկատելի է կանանց 70 տոկոսի մոտ. տղամարդկանց մոտ այն ավելի հազվադեպ է նկատվում: Հոգնածությունը պայմանավորված չէ ֆիզիկական աշխատանքով, մտավոր ծանրաբեռնվածությամբ:
Սրտի կաթվածի նախանշանը չափազանց արտահայտիչ է այն աստիճան, որ դժվարանում են նույնիսկ անկողինը հավաքել կամ լոգանք ընդունել:
2. Մարսողության խանգարում
Հանդիպում է 50 տոկոսի մոտ: Փքվածություն կամ սրտխառնուք է նկատվում՝ հիմնականում ալիքաձև բնույթի: Դրանք հատկապես նկատելի են ծանրաբեռնվածության ավելացման ժամանակ և անհետանում են հանգստանալիս:
3. Քնի խանգարում
Հանդիպում է կանանց 50 տոկոսի մոտ: Դրանք կարող են տարբեր բնույթի լինել՝ քնելու դժվարություն, գիշերները հանկարծակի արթնանալ և այլն. ուղեկցվում են տագնապի և ցրվածության երևույթներով:
4. Շնչարգելություն
Հանդիպում է 40 տոկոսի մոտ: Շնչառության հաճախացումը նկատելի է սրտի կաթվածից մի քանի ամիս առաջ: Այն ուղեկցվում է գլխապտույտներով և օդի անբավարարվածության զգացումով:
5. Մազաթափություն
Նկատելի է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Կանանց մոտ ևս հանդիպում է այս երևույթը: Մազերի մեջ առկա կորտիզոլ հորմոնի քանակը ավելանում է: Մեծ մասամբ մազերը թափվում են գլխի կատարի շրջանում:
6. Սրտխփոցների խանգարում
Երևան է գալիս առանց արտաքին ազդակների: Ավելի շատ բնորոշ է տղամարդկանց, իսկ կանանց մոտ ուղեկցվում է տագնապի զգացումով: Սովորաբար տևում է 1-2 րոպե, ավելի ձգվելու դեպքում գլխապտույտ է սկսվում, և ուժեղ թուլություն է զգացվում:
7. Ուժեղ քրտնարտադրություն
Լուսանկարի մեջ պատկերված են մարմնի քրտնարտադրության օջախները: Սառը քրտինք է պատում անկախ օդի ջերմաստիճանից և ֆիզիկական ակտիվությունից: Այդ երևույթը նկատելի է թե ցերեկը, թե գիշերը:
8. Ցավեր կրծքավանդակի շրջանում և մարմնում
Ծակող ցավ՝ այրոցի զգացումով: Ճնշող ցավ՝ կծկումներով ուղեկցվող: Տղամարդկանց մոտ այդ նշաններն ավելի հաճախ են նկատվում, քան կանանց մոտ: Դրանք կարող են թե ժամանակավոր, թե մշտական բնույթ կրել: Հաճախ այդ ցավերը ճառագայթում են դեպի ձեռքերը, ծնոտը, ուսերը և ստամոքսը:
Սրտի կաթվածի ռիսկի գործոններ
Բոլորին է հայտնի, որ ավելորդ քաշը, ծխելը և քիչ շարժուն կենսաձևը սրտի կաթվածի համար ռիսկի գործոններ են, սակայն կան նաև այլ ոչ այնքան տարածված գործոններ:
Ծալքեր ականջի բլթակին
Ճարպագնդեր կոպերին
Քայլելու ընթացքում մկանային ցավեր
Ականջների մազակալում
Վաղ ճերմակում (տղամարդկանց մոտ)