Շոու-բիզնեսՏեսանյութ

Ջիջի Հադիդն իր մազոտ թևատակերով պառակտել է Instagram-ը

Բրիտանական Love Magazine ամսագիրն օրացույց է թողարկել, որի մասնակիցներից մեկը մոդել Ջիջի Հադիդն է: Կադրերում մոդելը ցուցադրել է հրաշալի կազմվածքը, բռնցքամարտի հմտությունները և չսափրած թևատակերը:Մոդելը կոշտ քննադատության է ենթարկվել համացանցի օգտատերերի կողմից:

jiji hadid

Նրա մասնակցությամբ հոլովակն առաջացրել է երկրպագուների ոչ միանշանակ արձագանքը: Որոշ օգտատերեր զզվանք են հայտնել Հադիդի թևատակերի խիտ մազերից, ոմանք գովել են նրան, որ չի ամաչել այդպիսով հանդես գալ ժամանակակից հասարակության մեջ կանանց իրավունքների խախտումների դեմ:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Share