Վաշինգտոնում պարեկային ժամ է սահմանվել Կապիտոլիումի շուրջ իրադարձությունների պատճառով
Վաշինգտոնում պարեկային ժամ է սահմանվել Կապիտոլիումի շուրջ իրադարձությունների պատճառով
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է պարեկային ժամ սահմանելու մասին, հաղորդում է NBC Washington-ը:
Պարեկային ժամը կգործի չորեքշաբթի ժամը 18:00-ից մինչեւ հաջորդ օրը առավոտյան ժամը 06:00-ն:
«Պարեկայի ժամի ընթացքում քաղաքապետի նշած անձանցից ոչ ոք չպետք է ոտքով քայլի, հեծանիվ քշի, վազի, անգործության մատնվի, տեղաշարժվի ավտոմեքենայով կամ այլ տրանսպորտային միջոցով ցանկացած փողոցում, այգում կամ հասարակական այլ վայրում շրջանի սահմաններում»,-հայտարարել է քաղաքապետը:
Որոշումը չի տարածվի անհետաձգելի ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա, որոնք աշխատում են կամ աշխատանքի են գնում կամ հետ վերադառնում աշխատանքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի աջակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք․ պահանջում են չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները։
Այսօր ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ քննարկման ժամանակ Կոնգրեսը պետք է հաստատեր նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շուրջ 60 սենատորներ հանդես են եկել Արիզոնա նահանգում ընտրիչների կատարած քվեարկության արդյունքները հաստատելու դեմ։
Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը դադարեցրել է նիստը՝ հայտարարելով, որ կլինի լրացուցիչ քննարկում։