Ինչու Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Սուրբ ծննդյան պատարագին
Ինչու Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Սուրբ ծննդյան պատարագին
Այսօր՝ հունվարի վեցին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղի կունենա նաեւ Ջրօրհնեքի կարգ:
Նշենք, որ պատարագին պաշտոնյաներից ու պետական այրերից ներկա են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արարողությանը չէր մասնակցում։
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սորբ պատարագից։
Մանե Գևորգյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։