Սյունիքի մարզպետը սյունեցիներին կոչ է անում չտրվել որևէ սադրանքի
Սյունիքի մարզպետը սյունեցիներին կոչ է անում չտրվել որևէ սադրանքի
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։ Այս մասին ասվում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի տարածած հայտարարությունում։
«Հարգելի՛ սյունեցիներ
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։
Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։
Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:
ՀՀ ԶՈՒ-ն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»,- ասվում է մարզպետարանի էջում տեղադրված հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսուքյան լայվով հայտնել էր, որ ադրբեջանցիներն արդեն մտել են Շուռնուխ, պոստ տեղադրել գյուղում և հայտարարել, որ մինչև հունվարի 5–ը բնակիչները պետք է դուրս գան սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին անցնող տներից։