Շոու-բիզնես

44 օր յուրաքանչյուրիս օջախ մտած ստի հեղինակները շարունակում են ճիշտ նույն դեմքի արտահայտությամբ ստել

44 օր յուրաքանչյուրիս օջախ մտած ստի հեղինակները շարունակում են ճիշտ նույն դեմքի արտահայտությամբ ստել

«Օրացույցում տարին փոխվեց։ Ուզում ես հավատալ, որ ամեն վատը մնաց անցյալում, բայց… Ցավալի է, որ դաժան պատերազմի ու covid-ի պատասխանատուներից եւ ոչ ոք ներողություն չխնդրեց։ Ոչ մի պատասխանատու քայլ չարեց ապաշխարելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը:

«44 օր յուրաքանչյուրիս օջախ մտած ստի հեղինակները շարունակում են ճիշտ նույն դեմքի արտահայտությամբ ստել. մենք տակավին չգիտենք հստակ թվեր։ Պարզ է՝ այդ ամենը չեն ասում, որ սարսափից կտրուկ քայլեր չծնվեն։

Մեզ կործանած անիծյալ «հաղթելու ենք»-ը կարծես շարունակվում է։ Վերջ. այլեւս իրավունք չունենք հավատալ հեքիաթների, պետք է ԻՐԱՏԵՍ ու զգոն լինենք, այլապես վերջնականապես կկործանվենք:

gohar gasparyan 2

Հայի թշնամին նորանոր ախորժակով շարունակում է ամեն օր հող պոկել մեզնից, իսկ մենք իրար ենք բզկտում»,-շարունակել է նա ու հավելել,- «Ես գիտեմ՝ ինչ է եղբոր կորուստը։ Գիտեմ՝ որքան էլ դժվար է, միեւնույն է պիտի շարունակես ապրել, իսկ թե հանուն ինչի, յուրաքանչյուրս ենք որոշում անձնապես։ Կարիք ունենք նորոգվելու, կարիք ունենք անկեղծ լինելու, կարիք ունենք ՆՈՐԻ. պետք է ազգովի update լինենք։

Մենք շնորհալի ու աշխատասեր ժողովուրդ ենք, բայց իմաստությունը հաճախ լքում է մեզ։ Յուրաքանչյուրիս համար Աստծուց իմաստություն եմ խնդրում… Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջեւ բարին խորհելու, խոսելու եւ գործելու:

Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից եւ գործերից. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս»:

Կիսվել նյութով