Շոու-բիզնես

Չկա ոչ մի օրենք, որը պարտադրում է մասնավոր հեռուստաալիքներին ցուցադրել երկրի որևէ մի ղեկավարի որևէ մի ուղերձ․ Ռուբեն Մխիթարյան

Չկա ոչ մի օրենք, որը պարտադրում է մասնավոր հեռուստաալիքներին ցուցադրել երկրի որևէ մի ղեկավարի որևէ մի ուղերձ․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ-ում չկա ոչ մի օրենք, որը պարտադրում է մասնավոր հեռուստաալիքներին ցուցադրել երկրի որևէ մի ղեկավարի որևէ մի ուղերձ: Ըստ այդմ, բացի Առաջին ալիքից, որը ճակատագրով դատապարտված է ցուցադրել երկրի ցանկացած ղեկավարի ցանկացած զառանցանք, որևէ այլ հեռուստաալիք չունի ոչ մի պարտավորություն դա անելու:

Եվ ուրեմն եթե դուք ցուցադրելու եք երկրի թիվ 1 շիզոֆրենիկի ամանորի ուղերձը, դրանով դուք փաստում եք, որ ձեր համար նա ու նրա գործողությունները լրիվ բանական են և դուք կիսում եք դրանք:

Ռուբեն Մխիթարյան Նիկոլ Փաշինյան

Մի եղեք սիսակի պես: Մի եղեք բեզատչոտնիկ: Պահեք ձեր արժանապատվությունը և ի վերջո ցույց տվեք, որ դուք էլ ունեք ԿԱՐԾԻՔ: Ցույց տվեք, որ դուք ԺԵԽ-ի համար չեք աշխատում:

Հ.Գ. Թող ոչ մեկ առաջին պլան չբերի՝ վարչական ռեպրեսիաների պատճառով հետագայում գովազդ չունենալը: ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓԼՈՒԶՎԵԼ Է ԵՒ ԴՈՒՔ ԱՅՍՊԵՍ, ԹԵ ԱՅՆՊԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՔ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՎՆԱՍՈՎ:

Դուք գիտեք, որ ես դա գիտեմ: Այնպես որ արժանապատվությունը ռեպրեսիայի հետ կապ չունի: Դե ձեզ տեսնեմ»:

Կիսվել