Մամուլ

Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի երկիրը վերակառուցելու ու վիճակը բարելավելու ավելի շուտ շանս ստանանք․ Արեգ Միքայելյան

Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի երկիրը վերակառուցելու ու վիճակը բարելավելու ավելի շուտ շանս ստանանք․ Արեգ Միքայելյան

Panorama.am-ը գրում է․ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյան կասկած չունի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ նրա  բոլոր հերթական քայլերը ցույց են տալիս, որ կառուցողական չէ:

«Այստեղ միայն նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը չէ: Դա համարում եմ ծայրահեղ, անպատասխանատու արարք: Չի կարող որևէ մեկն ամբողջ երկրի ճակատագիրը միանձնյա տնօրինի, ով էլ ուզում է լինի՝ թեկուզ երկրի առաջին դեմքը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է գիտնականը՝ միևնույն ժամանակ անհասկանալի ու անտրամաբանական համարելով Փաշինյանի՝ հայտարարության ստորագրումից հետ կատարած քայլերը:

Ըստ Ա. Միքայելյանի, նախքան հայտարարության ստորագրումը, նա պետք է խորհրդակցեր, բացեիբաց հայտարարել այդ մասին, թեկուզ եթե մեզ  ստիպում էի, ճնշում էին. «Պետք է ասվեր խորհրդարանին, ժողովրդին, որ նման վիճակ է, ես եմ հիմա այն մարդը, որը պետք է Հայաստանի կողմից ներկայանա, ստորագրություն դնի:

Նիկոլ Փաշինյան

Կամ գոնե Ազգային ժողովը շտապ նիստ հրավիրեր, եթե գիշերով չարվեր դավադրության նման: Բնականաբար, այստեղ որևէ արդարացում չկա ու կապ չունի թե նախկինում ինչ է եղել՝ հասունացել էր կամ չէր հասունացել պատերազմը, հողերը պետք է տային, պետք է չտային: Այս ամեն ինչը նշանակություն չունի: Միայն այդ գիշերվա արարքն արդեն չեմ համարում նորմալ, որևէ ղեկավար իրավունք չուներ նման բան աներ: Ահավոր վրդովեցուցիչ քայլ էր»:

Նա նշում է, որ, ենթադրեն, փակուղու առաջ էին կանգնեցրել, որ պետք է ստորագրվեր, դրանից հետո Հայաստանի շահերը ո՞վ պետք է պաշտպանի:

«Ես չեմ տեսել մեր կառավարության կողմից Հայաստանի, մեր երկրի շահերը պաշտանելու քայլեր, հակառակը՝ տեսել եմ շտապ-շտապ հողերը հանձնելու քայլեր, ոնց որ թե մենք պարտավորվել էինք Ադրբեջանի շահերը պաշտպանել, ինչքան հնարավոր է շուտ իրականացնել այդ հայտարարության կետերը, որը և տեղի ունեցավ: Միակ կետը, որ ինչ որ առումով մեզ համար լավ էր՝ գերիների վերադարձ, այդ կետին բացարձակ չհետևեցին:

Ինչո՞վ է զբաղված մեր կառավարությունը, եթե չի պաշտպանում մեր երկրի շահերն այսպիսի օրհասական պահին: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու համար են պաշտոնյաներն այնտեղ նստած»,- ասում է Ա. Միքայելյանը:

Նրա խոսքով, խառը վիճակ է նաև Հայաստանի սահմանների հետ կապված: Ըստ գիտնականի, թեև Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, թե սանիտիմետրի ճշտությամբ տիրապետում են սահմանային իրավիճակին, ո՞նց կարող է մարդը հայտարարել նման բան, եթե հազարավոր կիլոմետրեր են զիջել ու եռակողմ հայտարարության մեջ նախատեսվածից ավելի շատ հողեր տրվել Ադրբեջանին Արցախի բոլոր շրջաններից:

askeran

«Եթե Փաշինյանը, թիմը, կառավարությունը չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում երկրի շահերից գործել, քայլեր անել, պետք է հեռանա:

Հիմա ինչ լինում է՝ պատճառաբանությունը նախկիններն են: Այսինքն որևէ բան կարելի է վատ անել, չանել, ի վնաս մեր երկրի անել ու ասել՝ նախկինների պատճառով էր: Անտրամաբանական պատճառաբանություններ, արդարացումներ են փորձում ներկայացնել:

Նախկիններն ինչ արել են, չեն արել, հիմա այսօրվա այս իրավիճակն է, այս փաստերն են: Այս պայմաններում պետք է անել լավագույն քայլերն ինչ հնարավոր է, ով էլ լինի ղեկավար, ոչ թե անընդհատ ասել՝ նախկինները, նախկինները:

Անկախ ամեն ինչից, չեմ ուզում խորանալ՝ նախկինները պահում էին ամեն գնով, Փաշինյանը չուզեց պահել, թե պատերազմի պատճառն ինքը հանդիսացավ…: Դրանում էլ կարելի է մեղադրել: Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը պատերազմի սկսվելու ակնհայտ պատճառներից մեկն էր: Կարող էր ընդհանրապես չլիներ այս պատերազմը: Հետո պատերազմի ընթացքում ինչքան սխալ քաղաքականություն էր գնում, հիմա տարբեր գեներալներ մեկը մյուսի վրա են գցում: Սա նշանակում է, որ ներկա իշխանությունները մնալու տեղ չունեն»,- ասում է Ա. Միքայելյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով