Մամուլ

ԱԱԾ-ն խուզարկում է Վարդան Այվազյանի տունը և գրասենյակը

ԱԱԾ-ն խուզարկում է Վարդան Այվազյանի տունը և գրասենյակը

ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի` Վահագնի թաղամասում գտնվող բնակարանն ու Չարենցավանի գրասենյակը:

Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ խուզարկությունն իրականացնում են նոյեմբերի 10-ին իրականացած ցույցերի հետ կապված, իբրև թե Վարդան Այվազյանը հանդիսացել է կազմակերպիչ: 

vardan ayvazyan

«Թուրքին ևս 100 մետր տարածք տալու համար իշխանությունն՝ ի դեմս ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում` հույս ունենալով, որ այդ կլռեցնի այս դավադրության դեմ բարձրաձայնողներին։ Չի՛ ստացվելու, չե՛ն լռելու..», – գրել է փաստաբանը իր էջում:

Կիսվել