Ազատ խոսքՄամուլ

«Ձայնագրությունից պարզ չէ, թե արդյոք ՀՀ-ում ազատ զորք կա՞ր, որը չէր ուղարկվում Արցախ». Դանիել Իոաննիսյան

«Ձայնագրությունից պարզ չէ, թե արդյոք ՀՀ-ում ազատ զորք կա՞ր, որը չէր ուղարկվում Արցախ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կներեք, առանց ձայնագրության էլ գիտեինք, որ վերջին օրերին Ստեփանակերտը պահող զորքի պակաս կար (դա մեղմ ասած)։ Դրա մասին բազմիցս հայտարարվել է։

Ու, ճիշտն ասած, ձայնագրությունից հեչ պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանում ազատ զորք կար, որը չէր ուղարկվում Արցախ` Շուշիի կամ Ստեփանակերտի պաշտպանության համար։

ruslan israelyan

Ամեն դեպքում, այս երկրորդ մասով հանրությանը հստակ ինֆորմացիա պետք է տա ԶՈւ Գլխավոր շտաբը։ Ու եթե որևէ մեկը Հայաստանում ազատ զորքի մասին տեղեկություն ունի, հրապարակեք` իմանանք։

Հ.Գ. Ոնց հասկացա, խոսակցությունը ադրբեջանցիքի` Շուշին վերցնելու մասին հրապարակային հայտարարելու թեմայով էր (ուրեմն այն եղել է նոյեմբերի 9-ին)։

Իսկ Արայիկ Հարությունյանը բողոքում է նրանից, որ թեև մենք պարտվում ենք, ազգը էյֆորիայի մեջ է, ու դա քաղաքական խնդիրների է բերելու (ճիշտ էլ կանխատեսեց)»:

Կիսվել նյութով