Ղարաբաղի որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող. Ալիև
Ղարաբաղի որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող. Ալիև
Aysor.am-ը գրում է․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի համար ցանկացած հատուկ կարգավիճակի անընդունելիության մասին:
«Որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ և բազմադավան: Տարբեր ժողովուրդներ և դավանանքներ ներկայացնող Ադրբեջանի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության և բարիդրացիության մեջ:
Հայ ժողովուրդը նույնպես կապրի այս պայմաններում», – ասել է Ալիևը Ֆիզուլիի շրջան կատարած այցի ժամանակ:
Նշենք, որ երեկ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ֆիզուլիի և Ջեբրաիլի շրջաններ։
Ալիևն այցելել էր նաև արցախա-իրանյան սահման, որտեղ լուսանկարվել է կնոջ հետ։