Մամուլ

«90-ականների աղքատության միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր». Էդմոն Մարուքյան

Երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ինչպես է քննարկումը ընթանում, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մի բան անկհայտ է, որ զարմանալիորեն քննարկումը որոշակիորեն անհանդուրժողական մթնոլորտում է ընթանում: Զարմանում եմ՝ շատ քիչ առաջ ընդդիմադիր ուժը՝ իշխանություն դառնալով, ոնցա էդքան արագ դառնում անհանդուրժող ընդդիմության նկատմամբ, մարդիկ այդ կարճ ժամանակահատվածում, սկսում են ձեռք առնելով, տարբեր ոճաբանական, նեյրոլինգվիստիկ բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռք առնել քաղաքական մրցակիցներին և ոչ հակառակորդներին:

Այս առումով շատ լավ խոսք կա Աստվածաշնչում՝ «Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի»: Գայթակղությունը կար, անցնել չափն ու սահմանները: Մեր գործընկներները, մեզ լավ ճանաչելով, գիտեն, որ չի լինում այնպես, որ նման իրավիճակներում մենք չարձագանքենք», – ասաց նա:

Մարուքյանն անդրադարնալով «աղքատությունը մարդկանց գլխում է» հանգամանքին, ասեց.

«Մտովի հետ եմ գնում 90-ականներ, երբ ես երեխա էի, մենք այն ժամանակ, որ աղքատ էինք, միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին, երբ աղքատ էինք, միակ և անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր, մինչև 2018 թ-ը աղքատության մեղավորը Սերժ Սարգսյանն էր: Մենք այդպես ենք սովորեցված: Այդպիսին է մեր քաղաքական համակարգը, և գալիս է հեղափոխությունը ու հեղափոխության լիդերն ասում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է», – ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ թեև համաձայն է թեզի հետ, թե աղքատության հաղթահարումը նաև մտածողության և քաղաքացու պրոակտիվ լինելու մեջ է, բայց հարց է առաջանում, թե կառավարիչները ինչի համար են պատասխանատու.

«Մենք սովոր ենք, որ պետությունն է պարտավոր, որ մենք երջանիկ լինենք: Պահանջել ենք ու պահանջելու ենք պետությունից ու ճիշտ ենք անելու, որովհետև համակարգն է այդպիսին», – ասաց նա:

Մարուքյանը նաև կոչ արեց գործընկերներին շատ չշահարկել հեղափոխություն երևույթը՝ նշելով, որ նրանք, ովքեր ոչինչ չեն արել այդ օրերին ու հիմա օգտվում են դրա ընձեռած հնարավորություններից, շատ ավելի են խոսում այդ մասին, քան Փաշինյանը:

Կիսվել էջում