Աշխարհ

9-ամյա տղան մահացել է ֆուտբոլային դարպասի ընկնելու հետևանքով

9-ամյա տղան մահացել է ֆուտբոլային դարպասի ընկնելու հետևանքով

Տուլայի շրջանում ֆուտբոլային դարպասն ընկել է 9 տարեկան երեխայի վրա, ստացված վնասվածքներից նա մահացել է: Դեպքի առթիվ դատախազությունը հետաքննություն է սկսել, հաղորդում է մարզային վարչության մամուլի ծառայությունը։

Ողբերգությունը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 6-ի կեսօրին մարզահրապարակում։ Դարպասն ընկել է տղայի վրա, ինչից հետո երեխան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է։

Դատախազությունը պարզում է դեպքի հանգամանքները և կգնահատի սարքավորումների շահագործման համար պատասխանատու պաշտոնյաների գործողությունները։

Share