Ազատ խոսք

800 հա անպետք տարածքներ կորցրած նախկին գերագույն գլխավոր հրամանատարի փեսային պետք է հուշել, որ ցուցմունք տալու ժամանակն է ոչ թե հարցազրույց

«800 հա անպետք տարածքներ կորցրած նախկին գերագույն գլխավոր հրամանատարի փեսային պետք է հուշել, որ վաղուց ցուցմունք տալու ժամանակն է ոչ թե հարցազրույց»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ մասնավորապես նշելով․

«Մերոնք դիրքեր են գրավել, 140 հա, երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։

Չինարի գյուղի մոտ գտնվող Խորանաշատ վանքը 13-րդ դարի, որը չէր գործում, քանի որ ճանապարհը վտանգավոր էր, այսուհետ կբացվի, համեմատաբար ապահով կլինի, այլեւս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում»։

Կիսվել նյութով