Մամուլ

80-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած և անօգնական թողած ու դեպքի վայրը լքած վարորդին ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին

80-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած և անօգնական թողած ու դեպքի վայրը լքած վարորդին ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Վրեժ Ա.-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 80-ամյա Ազատ Հ.-ին, ապա նրան թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վրաերթի ենթարկվածը ծայրահեղ  ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

vraert jori

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ աշտի 1-ին դասակի իրենց գործընկերների հետ, հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրա առկա են եղել վրաերթի հետքեր:

Այն հետաքննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ ոստիկանության Կոտայքի բաժին:

Share