Մամուլ

7 տարվա անպտղությունից հետո 31-ամյա կինը եռյակ է ունեցել՝ 2 աղջիկ և 1 տղա (ֆոտո)

«Էրեբունի» ԲԿ-ում 7 տարվա անպտղությունից հետո 31-ամյա կինը եռյակ է ունեցել՝ 2 աղջիկ, 1 տղա:

Երկարատեւ բուժմանը հաջորդող արտամարմնային բեղմանվորումից հետո պարզվել է, որ Աննա Հարությունյանը եռյակ է ունենալու: Չնայած մեծ ռիսկին՝ հղիությունը հնարավոր է եղել պահպանել:

Ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ ծննդալուծումը՝ կեսարյան հատումը կատարել է ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

Չնայած երեխաների փոքր քաշին՝ նրանց առողջական վիճակը լավ է:

noratsin

Իսկ ընդհանուր առմամբ, նոյեմբերին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել 386 երեխա՝ 208 տղա եւ 178 աղջիկ: Եռյակից բացի ծնվել է նաեւ 7 զույգ:

erexa 1

Նոյեմբերին, նախորդ ամիսների նման, ծնունդների թվով հանրապետության առաջատարը «Էրեբունի» ԲԿ-ն է:

Կիսվել նյութով