ՄամուլՏեսանյութ

7 շրջաններն ու Շուշին` բանակցային սեղանին. Փաշինյանը գաղտնիքներ է բացահայտում (Տեսանյութ)

7 շրջաններն ու Շուշին` բանակցային սեղանին. Փաշինյանը գաղտնիքներ է բացահայտում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին, բացահայտումներ արեց 2018թ-ից հետո ընթացող բանակցային պրոցեսի մասին։

«Օրինակ, 2018թ-ին ես կարող էի գալ, այդ բանակցային բովանդակությունը բացահայտել, ասել. «Ժողովուրդ ջա՛ն, ուրեմն բանակցություններն այն կետում են, որ մենք հիմա ստիպված ենք 7 շրջաններն վերադարձնել և արձանագրել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի և այլ տարածքներ»։

Ինչո՞ւ դա չեմ արել։ Նախ` բանակցային բովանդակության բացահայտումը միջազգային սկանդալի, իրադրության անխուսափելի լարման կբերեր ու տպավորություն կստեղծեր, թե ես ուղղակի առիթ եմ ման գալիս, որ րոպե առաջ ասեմ, որ սենց է վիճակը և հրաժարվում եմ պայքարել իրադրության որևէ փոփոխության համար:

Shushi

Բանակցային պրոցեսի այս բացահայտման արդյունքը լինելու էր շատ ավելի վատ, քան այն, ինչ կա հիմա»,- ասաց Փաշինյանը:

«Երբ որ այդ նույն 1999թ–ից հետո Հայաստանը ԼՂ հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել, որ Մեղրիի շրջանը հանձնի Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացել է, որ ՀՀ–ը երեքքայլանի գործողությամբ ԼՂ–ը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացն անվանել եմ «ֆեյք»»,– ասաց նա։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ 2017թ-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն պաշտոնապես հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով