Ազատ խոսք

«65 համարի ավտոբուս տասը հնդիկ բարձրացան՝ էս վարորդը ամենակոպիտ ձևով դրանց վրա սկսեց գոռգոռալ»

Ռադիոհեռուստալրագրող Հասմիկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էսօր Կոմիտասից նստել եմ 65 համարի ավտոբուսը, որ գամ Ավան, մեկ էլ մի կանգառից մի տասը հնդիկ բարձրացան: Էս վարորդը ամենակոպիտ ձևով դրանց վրա սկսեց գոռգոռալ, էլ «ոչխար», էլ «անասուն», «սրանք խի են էկել Երևան, զզվցրին, չեն թողնում նորմալ մարդիկ բարձրանան» և այլն:

Չդիմացա, հունից դուրս եկա, սաստում եմ վարորդին, ասում եմ` ամոթ չեք անու՞մ, որ հայ չեն, ուրեմն ոչխա՞ր են, էս ի՞նչ որակումներ եք տալիս, դուք իրենցից ինչո՞վ եք առավել:

Սա հնդիկներին թողեց, կպավ ինձ, թե բա` « դու ո՞վ ես, որ ինձ բան ասես, սաղ աշխարհն ասում ա`ոչխար են, դու ինձ ամոթանք ես տալի՞ս»: Հասանք Ավան, էս 10 հնդիկները 2000 դրամ տվեցին վարորդին, իջան: Առջևում էի նստած, տեսա, սա էլ էդ փողը դրեց գրպանը:

Երևանի քաղաքապետարան, էս ի՞նչ վերաբերմունք է, ո՞վ է որոշել, որ քաղաքային տրանսպորտը միայն երևանցիների համար է: Կարգի հրավիրեք ձեր վարորդներին, աշխատանքի ընդունելիս էլ մի լավ ինստրուկտաժ արեք:

Հերիք չի կանգառում էնքան ես սպասում, որ ակամա մտածում ես` կարո՞ղ է գծից հանել են 65-ը, մի հատ էլ նման աննորմալների ես հանդիպում, էլ չասեմ, որ ամբողջ ճանապարհին հեռախոսներն ականջներին են քշում, ավտոբուսն էլ, կեղտոտ, փնթի, , սքոչով ինչ որ կոտրված դետալներ, մասեր իրար կպցրած: Սա քաղա՞ք է, մայրաքաղա՞ք է, թե՞ չգիտմ ինչ:

Հեեեե՜՜՜՜յ, մարդ կա՞ էդ կողմերում, ո´չ դուք, ո´չ ձեր վարորդները ոչնչով առավել չեք ո´չ հնդիկներից, ո´չ մյուսներից: Անբարո է էս ամենը, նվաստացնող:

Թողնեն` մենակ ճոռոմ-ճոռոմ խոսեք էկրաններից: Զզվելի է»:

Կիսվել էջում