Մամուլ

64-ամյա վարորդը Նորատուս գյուղում Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

64-ամյա վարորդը Նորատուս գյուղում Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 10:45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Վ.-ն իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Հակոբ Ե.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Գավառի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

hyundai solaris avtovtar

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու  ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:

Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի, ավագ քննիչ  Ավետիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  քննիչ Ավետիսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձրարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել նյութով