Մամուլ

62 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1401․ գրանցվել է 2 մահ

62 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1401․ գրանցվել է 2 մահ

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1401 դեպք, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 767 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13.929 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 62

Առողջացածներ՝ 29

Բացասական թեստերի արդյունքներ՝ 706

Մահվան դեպքեր՝ 2

Կիսվել էջում