ՄամուլՏեսանյութ

6-րդ վարչության աշխատակիցները մտել են «Սեքյուրիթի Դրիմ» (Տեսանյութ)

6-րդ վարչության աշխատակիցները մտել են «Սեքյուրիթի Դրիմ» (Տեսանյութ)

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մտել են «Սեքյուրիթի Դրիմ» ու խուզարկություն են իրականացնում։ Հատուկջոկատայինները շուրջ երկու ժամ է, ինչ շենքի ներսում են։ Մանրակրկիտ խուզարկություն է կատարվում հատկապես հաշվապահական սենյակներում, առգրավել են համակարգիչներ ու տարբեր տեխնիկաներ։

Նշենք, որ օրերս կառավարության նիստերից մեկում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործառույթներն իրականացնելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ը:

security

Փաշինյանը հայտարարել էր, որ, «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը Հայաստանում ավարտված է։

«Սեքյուրիթի դրիմ»-ը հիշեցնենք՝ փողոցներում տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործառույթն այժմ իրականացվելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի միջոցով, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ մուտքագրվելու են պետական բյուջե։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում