Մամուլ

6-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա

Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի մոտ դրական տեղաշարժ կա։ Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա:

Սկսել է շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Հիշեցնենք՝ Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Կիսվել նյութով