ԺամանցՏեսանյութ

55 ավտոմեքենա տոնածառի են վերածվել. հայ երիտասարդների հետաքրքիր գաղափարը (Տեսանյութ)

55 ավտոմեքենա տոնածառի են վերածվել: Հայ հնարամիտ տղաները որոշել են մեքենաներով տոնածառ ստանալ։ Տեսանյութը զվարճացրել է սոցցանցերի օգտատերերին։

Համացանցում օրիգինալ տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են տասնյակ ավտոմեքենաներ միավորվում ու տոնածառի պատկեր ստանում։ Պարզվում է` այս հետաքրքիր տեսահոլովակի մտահղացումը հայ երիտասարդներինն է, տեսահոլովակը ևս նկարահանվել է Հայաստանում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահաղացման հեղինակներից մեկը` Գագիկը, տեղեկացրեց, որ Volkswagen (VW) golf club Armenia-ի երկու ամյակի հետ կապված որոշել են հայ ժողովրդի Ամանորը յուրօրինակ կերպով շնորհավորել։ Տեսահոլովակը նկարահանելու համար պահանջվել է 55 Volkswagen golf մակնիշի մեքենա։

«Նախ մեր Ֆեյսբուքյան էջում հայտարարություն գրեցինք, որ ուզում ենք «Տոնածառ» ֆլեշմոբ իրականացնել։ Նկատեցինք, որ 100-ից ավելի միացողներ կան։ Տարածքի երկար փնտրտուքներից հետո որոշեցինք մեր ֆլեշմոբն իրականացնել Երևանի Դավթաշեն թաղամասում»,-ասաց Գագիկը։

Նրա խոսքով` վարորդներին մեքենաների դիրքը ճիշտ ընտրելու հարցում օգնել են 4-5 տղաներ։ Իսկ վերջնական շտկումները կատարել են դրոնի օգնությամբ։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով