Մամուլ

«55․000 դրամի շնորհիվ Դուք այսօր քաղաքապետ եք» Անի Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին

Այսօր ավագանու նիստի շրջանակներում քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, նրանց մեղադրեց 55․000 դրամ ստանալու և ոչինչ չանելու մեջ, որին ի պատասխան «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ներկայացրեց մի ամբողջական ցուցակ, որն իրենք արել են 55․000 դրամով․

«Դուք  55․000 դրամ ասում եք այն մարդկանց, ովքեր հիմնել են Երևանի ավագնու համկարգը, հիմնանորգել Նոր Արեշ պոլիկլինիկան, մասամբ լուծել վերելակների վերանորոգման հարցը։ Մենք հենց այդ 55․000 դրամով հեղափոխություն ենք արել, և ի վերջո՝ Դուք քաղաքապետ եք 55․000 դրամի շնորհիվ»։

Ելույթին ի պատասխան՝ Հայկ Մարությանը հիշեցրեց, որ նա այդ ամենը տարիներ շարունակ արել է անվճար, առանց որևէ պաշտոնի, որին ի պատասխան՝ Դավիթ Խաժակյանը հորդորեց չանձնավորել եղած իրականությունը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում