Մամուլ

50 հազար դրամով կտուգանվեն․ փոփոխություններ գնված ապրանքը հետ վերադարձնելու գործընթացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Փոփոխություններ գնված ապրանքը հետ վերադարձնելու գործընթացում։ Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է:

Նշված օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել: Բայց Հայաստանում օրենքի այդ կետը չի պահպանվում: Յուրաքանչյուր խանութ իր կանոններով է շարժվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս երեւույթը շուտով կվերանա մեր երկրի առևտրի, սպասարկման ոլորտում, տեղի կունենա փոփոխություններ գնված ապրանքը հետ վերադարձնելու գործընթացում: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարել.

վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով