ՄամուլՏեսանյութ

«5 տարվա վաղեմության ելույթն առաջին անգամ ներկայացնում եմ հանրությանը». Շահեն Հարությունյան

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ.

«5 տարվա վաղեմության այս ելույթը առաջին անգամ ներկայացնում եմ հանրությանը: Գուցե, շատերը կմտածեն, որ ելույթի բովանդակությունն արդիական չի լինի: Չէ՞ որ, ինչեր ասես տեղի չեն ունեցել այս տարիների ընթացքում:

Բայց, կարծում եմ, որ այս ելույթի բովանդակության արդիականությունն ու կարևորությունը, գուցե հիմա ավելին է, քան հենց 5 տարի առաջ էր:

Փաշինյանի վարչապետ ընտրվելուց անցել էր ընդհամենը 2 ամիս, բայց Հայաստանում աննախադեպ խորացել էր միմյանց նկատմամբ ատելության, անպատասխանատվության զգացումը: Շարունակվում էր խորանալ արժեքների և գաղափարների իմաստազրկումը:

Այն, ինչ տեղի էր ունենում մինչև 2018թ-ը, լկտիաբար և առանց ամոթի շարունակվեց իշխանափոխությունից հետո: Առաջին իսկ պահից մարդկանց խաբեցին, մոլորեցրեցին, իսկ հետո միմյանց հետ թշնամացրեցին՝ սովորական իշխանափոխությունը՝ հեղափոխություն ներկայացնելով:

Ցավոք, բայց այս տարիներին մեզ բաժին հասած դժվարություններն ու փորձառությունները, ոչ թե օգնեցին ուղղելու մեր սխալները, այլև՝ առավել մեծացավ արժեհամակարգի կործանումը:

Իսկ անտարբերությունն այժմ այն մակարդակի է հասել, որ տասնամյակներ անց, պատմության էջերում այս տարիները համարվելու են՝ թշնամական լռության տարիներ»։

Կիսվել էջում