Ժամանց

5 նշան, որ օրգանիզմին սեռական հարաբերություն է հարկավոր

5 նշան, որ օրգանիզմին սեռական հարաբերություն է հարկավոր

Steptohealth.ru-ն գրում է, որ սեռական հարաբերություն անբավարարությունը կարող է ազդել ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջության վրա: Օրգանիզմը կարող է որոշակի նշաններ ուղարկել, նույնիսկ, եթե անձը չի զգում անբավարարության փաստը։

Վատ քուն։ Սեռական ակտիվությունը նպաստում է «օքսիտոցին» հորմոնի արտադրությանը, որը կարևոր է լավ քնելու համար։ Այդ պատճառով, եթե սեռական հարաբերությունը երկար ժամանակ բացակայում է, կարող են քնելու և քնի որակի հետ կապված խնդիրներ առաջանալ։

Վատ տրամադրություն և սթրես։ Եթե տրամադրությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում, մեծ է հավանականությունը, որ օրգանիզմը սեռական հարաբերության կարիք ունի։ Ակնհայտ է, որ նշված նշանների պատճառը ոչ միշտ է սեռական հարաբերության անբավարար մակարդակը, սակայն այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ բացասական էմոցիաները կգերակայեն, կնկատվի գրգռվածություն, հոռետեսություն, տրամադրության անկումներ։

Մարտի 8-ին

Դժվար է ազատվել սեռական երևակայությունից։ Եթե պարբերաբար տրվում եք սեռական երևակայությանը, դրանք նկատվում են թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին, ակնհայտ է, որ օրգանիզմը սեռական հարաբերության կարիք ունի։

Մաշկը կորցնում է փայլը։ Իրականությունից հեռու է թվում, որ սեռական հարաբերությունը կարող է լավացնել մաշկի որակը, բայց դա այդպես է։ Պարբերական սեռական հարաբերության դեպքում ծակոտիները բացվում են, շլակներն ու տոքսինները դուրս են գալիս. դրանք վատացնում են մաշկի վիճակը։

Քիչ եք շփվում։ Սեքսուալ ակտիվության դադարեցումը կարող է սոցիալական մեկուսացման պատճառ դառնալ։ Դա բացատրվում է էնդորֆինների արտադրման նվազմամբ։ Սրանք օգնում են լավ տրամադրություն և մարդկանց հետ շփվելու ցանկություն ունենալ։

Կիսվել էջում