Ժամանց

5 խորհուրդ աղջիկներին, հեշտ և գեղեցիկ դիմահարդարվելու համար

5 խորհուրդ աղջիկներին, հեշտ և գեղեցիկ դիմահարդարվելու համար

Մեր օրերում դիմահարդարները այնքան գեղեցիկ, յուրօրինակ և բազմատեսակ դիմահարդարումներ են կատարում, որ ակամայից յուրաքանչյուր աղջկա մոտ ցանկություն է առաջանում նույնը կրկնելու:

Բնականաբար տխրում եք, երբ փորձելով կրկնել նույնը, ձեզ մոտ այնքան ել գեղեցիկ չի ստացվում: ՈՒստի մենք ձեզ առաջարկում ենք դիմահարդարման մի քանի տեսակներ, որոնց համար այնքան ել պարտադիր չէ վարպետ լինել: Եվ այսպես, գնացինք…

խորհուրդ աղջիկներին

1. Ուղղահայաց.

Դիմահարդարման այս տեսակը խորհուրդ է տրվում նեղ աչքերին, քանի որ այս տեսակը աչքերը տեսականորեն մեծ է ցույց տալիս: Դուք կարող եք այն գործածել թե՛ առօրյայում, թե՛ հավաքույթներին, կախված է նրանից, թե ինչ երանգներ կօգտագործեք:

2. Հորիզոնական.

Դիմահարդարման այս տեսակը խորհուրդ է տրվում կլոր աչքերի տիրուհիներին, քանի որ այն աչքերը տեսականորեն երկարեցնում է:  Այս դիմահարդարմամբ ավելի արտահայտիչ են երևում սլաքները:

3.Դասական (Խառը).

Դիմահարդարման այս տեսակում կիրառում ենք և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց ձևերը: Այստեղ ցանկալի է խուսափել գունային բազմազանությունից:

4. Մատիտով.

Դիմահարդարման այս տեսակում կարող եք մատիտի օգնությամբ ստանալ «կմախքը», հետո նոր  անցնել վրձնին: Վրձինը պետք է լինի բավականաչափ կոշտ և ամուր: Իմիջայլոց, այս տեսակը կարող եք գործածել յուրաքանչյուր աչքի ձևի համար:

5. Smoky eyes

Այս մեկը մի փոքր բարդ է, բայց պետք չէ ընկճվել. անցնում ենք գործի… Դիմահարդարման այս տեսակի սկզբունքը նրանում է, որ կարողանաք աչքերին «ծխալու» տեսք տալ: Գլխավորը, պետք է ուշադրություն դարձնել ստվերին, հարթ և համահունչ ստանալոււ համար:

Այն համարվում է երեկոյան դիմահարդարում, սակայ, որպես ամենօրյա դիմահարդարում, դուք կարող եք կրկնել նույնը,  բայց բացառելով այս մուգ երանգները: Գույները պետք է լինեն շատ նուրբ ու բաց և իհարկե, առանց փայլի: Խորհուրդ է տրվում այս դիմահարդարման հետ խուսափել վառ գույնի շրթներկից:

Կիսվել էջում