ՄամուլՏեսանյութ

450 հոգանոց բատալյոնին մենակով էի հաց ու ջուր հասցնում, ավտոն լրիվ «սետկա» էր դառել (Տեսանյութ)

450 հոգանոց բատալյոնին մենակով էի հաց ու ջուր հասցնում, ավտոն լրիվ «սետկա» էր դառել (Տեսանյութ)

24news.am-ը գրում է․ «Պատերազմը որ սկսվեց, շարված-պատրաստվում էինք գնալ ճաշարան։ Հակառակորդը առաջինը հենց ճաշարանին խփեց։ Սկզբից ոչ մեկս չհասկացավ՝ ինչ է կատարվում, ղեկավար կազմն ասեց՝ վազեք, մտեք պադվալ»։

Այս մասին 24News-ին պատմել է 2020թ-ի Արցախյան պատերազմի մասնակից Մաքսիմ Մկրտչյանը։

Նա պատերազմի ընթացքում շտապօգնության վարորդ է եղել, վիրավորներին է տեղափոխել, զինվորներին հաց ու ջուր է հասցրել։

maqsim

«Մանավանդ սկոռին շատ էին թիրախավորում, իմ ավտոն լրիվ սետկա ա, 4 կողմից մի հատ առողջ տեղ չկա, սաղ ծակեր ա վրան։ 10 օրից ավելի առանց դիմապակու եմ քշել»,-ասել է պատերազմի մասնակիցը։

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով