Մամուլ

44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Արամ Արզումանյանին զրկել են հաշմանդամության 1-ին կարգից

44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Արամ Արզումանյանին զրկել են հաշմանդամության 1-ին կարգից

Հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձեր գինու փառատոնը շաքարովս կտրեմ.

44-օրյա պատերազմում երկու ոտքերը կորցրած վիրավոր հերոս Արամ Արզումանյանին զրկեցին հաշմանդամության 1-ին կարգից՝ տեղափոխելով 2-րդ կարգ։

Առաջիկա օրերին նույն բախտին կարժանանա նաև երկու ոտքերը կորցրած, վիրավոր հերոս Հովսեփ Առաքելյանը։ Տղաները զրկվեցին տարատեսակ արտոնություններից, ինչպես նաև 200 000 դրամ թոշակից։

Շարունակեք խրախճանքը, չմոռանաք Հայրենիքի կենացն էլ կխմեք»:

Հավելենք, որ 21-ամյա Արամ Արզումանյանը 8 վիրահատություն է տարել։

Կիսվել էջում