Մամուլ

44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Ժորան արդեն 4 ամիս թոշակ չի ստանում. բուժումը սեփական միջոցներով է կազմակերպում

44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Ժորան արդեն 4 ամիս թոշակ չի ստանում. բուժումը սեփական միջոցներով է կազմակերպում

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Ժորա Մանուկյանն արդեն 4 ամիս թոշակ չի ստանում. հանձնաժողովը որոշել է, որ Ժորան արդեն վերականգնվել է ստացած վնասվածքներից եւ զրկել է նրան հաշմանդամության երրորդ կարգից:

News.am-ի հետ զրույցում Ժորան պատմել էր, որ պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել, օրեր շարունակ կոմայի մեջ է եղել, հիմա էլ դեռ գլխի հատվածում 4սմ մեծությամբ բեկոր կա, որը դեռ հեռացված չէ:

jora

«Արդեն 4 ամիս սեփական միջոցներով ենք բուժումներս կազմակերպում, դեռ վերականգնողական կուրսեր պետք է անցնեմ, շարունակում եմ օգտագործել հոգեմետ դեղամիջոցներ, որոնք էլի մենք ենք ձեռք բերում:

Մարդու իրավունքների գրասենյակից զանգահարեցին այս հարցով, ասեցին կուսումնասիրեն փաստաթղթերը, դեռ որեւէ պատասխան չկա: Ես նաեւ փաստաբան ունեմ, որը հարցով զբաղվում է, դեռ փաստաթղթերն է ուսումնասիրում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 20-ամյա Ժորան Մատաղիսի ուղղությամբ է մարտերին մասնակցել, վիրավորում է ստացել հոկտեմբերի 6-ին, կոմայից դուրս է եկել հոկտեմբերի 12-ին, որից հետո մինչեւ այժմ շարունակում է վերականգնողական բուժումներ ստանալ:

Կիսվել նյութով