Շոու-բիզնես

40-ից հետո սկսվում են կնոջ ամենալավ տարիները. նա դեռ երիտասարդ է, բայց արդեն խելացի. Գիսանե Պալյան

40-ից հետո սկսվում են կնոջ ամենալավ տարիները. նա դեռ երիտասարդ է, բայց արդեն խելացի. Գիսանե Պալյան

Այսօր երաժիշտ Գիսանե Պալյանը նշում է ծննդյան 44-ամյակը: Գիսանեն պատմեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս իր տոնը կնշի ընտանեկան մթնոլորտում:

«Ես սիրում եմ տարեդարձս, բայց դրան շատ մեծ նշանակություն չեմ տալիս: Այսօր ինձ համար աշխատանքային օր էր, ես սովորականի նման գնացել եմ աշխատանքի, իսկ երեկոյան օրս կնշեմ հարազատներիս, ընտանիքիս և ընկերներիս հետ:

Հետաքրքիր մոտեցում ունեմ այս օրվա հետ կապված՝ սիրում եմ այն անցկացնել տանը՝ համեստ կերպով ու իմ սիրելի մարդկանց հետ»,- նշեց Գիսանեն ու հավելեց. «Ես սիրում  եմ իմ տարեդարձը, իմ օրն ու տարիքը: Չէ որ, անկախ տարիքից,  յուրաքանչյուր մարդու համար իր ծննդյան օրը սիրելի և սպասված է»:

Գիսանեն խոսեց նաև տարիքային առանձնահատկության և 40-ից հետո կնոջ յուրահատկության մասին: «Կարծում եմ՝ 40-ից հետո սկսվում է կնոջ ամենալավ տարիները. այս շրջանում նա դեռ երիտասարդ է, բայց արդեն խելացի»,- ընդգծեց նա:

Կիսվել նյութով