Աշխարհ

4-ամյա հայ տղայի սպանությունը Լոս Անջելեսում. կա երկու ձերբակալված

4-ամյա հայ տղայի սպանությունը Լոս Անջելեսում. կա երկու ձերբակալված

Լոս Անջելեսի շրջանային շերիֆի դեպարտամենտից հայտնում են, որ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին Լոս Անջելեսի օկրուգի Լանկաստեր քաղաքում` ծնողների աչքի առջև գնդակահարվել է 4-ամյա Գոռ Ադամյանը։

4-ամյա տղան ուրբաթ երեկոյան եղել է մեքենայում իր ծնողների հետ, երբ կասկածյալների մեքենան «կտրել է նրանց դիմացը», այնուհետև գնացել է նրանց հետևից Լանկաստերի (Կալիֆորնիա) մայրուղով, ասվում է հայտարարության մեջ:

Հետապնդման ընթացքում տղայի ընտանիքը դանդաղեցրել է մեքենան, երբ կասկածյալների մեքենան կանգնել է նրանց կողքին և սկսել կրակոցներ արձակել, ասվում է հաղորդագրության մեջ։

Ընտանիքը գնումների էր դուրս եկել, երբ հրաձգությունը տեղի ունեցավ:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել են 29-ամյա մի տղամարդ և 27-ամյա մի կին:

Կիսվել էջում