Մամուլ

4-ամյա երեխան ընկել է 15-րդ հարկից և հրաշքով ողջ մնացել

Եկատերինբուրգում չորս տարեկան տղա է ընկել 15-րդ հարկի պատուհանից, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, հայտնում է ՌԲԿ-ն։

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունը ահազանգ է ստացել առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում։

Երեխային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է վիրահատության և այժմ գտնվում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ։

Տղայի ավագ եղբոր կինը պատմել է, որ երեխան 15-րդ հարկից ընկել է մարգագետնի վրա։ Նրա խոսքով՝ փոքրիկի վիճակը ներկայումս կայուն է։

«Վիրաբույժները կատարել են իրենց աշխատանքը, և բժիշկները վստահեցնում են, որ նա կապրի», — նշել է նա։

Կնոջ խոսքով՝ երեխան հաճախ ժամանակ էր անցկացնում եղբայրների հետ։ Դեպքի պահին մայրը աշխատանքի էր, իսկ տղան գտնվել է միջնեկ եղբոր խնամքի ներքո։

Կիսվեք ձեր էջում