Մամուլ

38-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

38-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ` դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Էդգար Ս-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 33 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Արմեն Մ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

avtovtar mercedes 2

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վ. Տիգրանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Տիգրանյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել նյութով