Մամուլ

36-ամյա արցախցին, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ, գիտակցության է եկել

36-ամյա արցախցին, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ, գիտակցության է եկել

Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարությունը հայտնում է։

ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնում հոսանքահարված ծայրահեղ ծանր կլինիկական դեպքը դրական ելքով է ավարտվել Հուլիսի 31-ին ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ։

arcax hivandanoc

Բժիշկների կողմից իրականացվել է վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։

Դեպքը առանձնահատուկ էր և մի խումբ բժիշկների հմուտ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։ Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։

Կիսվել նյութով