Մամուլ

31-ամյա տղամարդը գտել է բջջային հեռախոսը և տիրոջից փող պահանջել. նա ձերբակալվել է

31-ամյա տղամարդը գտել է բջջային հեռախոսը և տիրոջից փող պահանջել. նա ձերբակալվել է

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 8-ին, մայրաքաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում տվել է հաղորդում, ըստ որի` սեպտեմբերի 25-ին, կեսգիշերին մոտ, անհայտ հանգամանքներում կորցրել է իր բջջային հեռախոսը, իսկ սեպտեմբերի 26-ի առավոտյան իր հետ կապվել է մի երիտասարդ, հայտնել, որ բջջայինն իր մոտ է, և կվերադարձնի գումարի դիմաց:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ ըստ հաղորդում տվողի` նա գումարը վճարել է, սակայն երիտասարդը հեռախոսը չի վերադարձրել: Ավելին, նույն օրը, ուշ երեկոյան, կրկին կապվել ու կրկին գումար է պահանջել:

sochi dzerbakalutyun

Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու սեպտեմբերի 27-ին, ժամը 13.10-ին, Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, շորթում կատարելու համար, ձերբակալել ու բաժին են բերել Սպիտակի բնակիչ, 31-ամյա տղամարդուն:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, կատարվում է նախաքննություն:

Կիսվել նյութով