Մամուլ

30 տոկոս աղքատությունը վկայում է պետական միջոցների անարդյունավետ ծախսերի մասին. տնտեսագետ

30 տոկոս աղքատությունը վկայում է պետական միջոցների անարդյունավետ ծախսերի մասին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

«Ցավոք ես չեմ նկատում, որ որևէ էական տեղաշարժ լինի բյուջետային կամ ծախսային քաղաքականության մասով: Մեր բյուջեն լցված է անիմաստ ավելորդություններով: Անարդյունավետ ծախսերի խնդիրը շատ սուր է: Երբ նայում ենք սոցիալական ծախսերի ծավալներին, մենք չպետք է ունենանք 30 տոկոս աղքատություն: Սա նշանակում է, որ այս սոցիալական քաղաքականության, ծախսերի մեջ ունենք բազմաթիվ բացեր»,- ասաց նա։

Ասատրյանը նշեց, որ դրական փոփոխություն կա միայն կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ. «Ես չեմ կարծում, որ մենք ունեցել ենք լուծումներ մենաշնորհների գործունեության հետ կապված։ Խոսում եմ բիզնեսի ու իշխանության սերտաճման մասին, բայց պետք է նշել, որ որոշակի տեղաշարժեր կան: Հարկային օրենսդրությունն անհնար է կարճ ժամանակում փոխել, պետք է մասնատել, բաժանել փուլերի, լուծել առաջնահերթ խնդիրները, որը կարող է 3-5 տարի տեւել, իսկ լուծումները պետք է լինեն լավ մտածված, որ հետագայում դրան էլ չանդրառանանք»։

Կիսվել էջում