Մամուլ

30-ամյա վարորդը Chevrolet Niva-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց

30-ամյա վարորդը Chevrolet Niva-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 15:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արթուր Թունանյանը  իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում  կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոոտուց, մի քանի պտույտ գորվելով՝ հայտնվել ճանապարհի աջ մասում առկա դաշտամիջյան հատվածում:

avtovtar goris

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Թունանյանը, ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 21-ամյա Ա. Գրիգորյանն ու  4-ամսական Վարդան Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություներով՝ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են:

Կիսվել էջում