Մամուլ

3 անչափահաս երեխաների 34-ամյա հայրը էլեկտրակայանում աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

3 անչափահաս երեխաների 34-ամյա հայրը էլեկտրակայանում աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Ալեքյանի գլխավորությամբ:

շտապ օգնության մեքենա

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի տեղակալ  Արսեն Ապերյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը:

Վերջինս Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա Ռադիկ Գ.-ն էր, ով էլեկտրաենթակայանում  աշխատանքներ կատարելու ժամանակ  էլեկտրահարվել և տեղում մահացել է: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ  Ա. Ալեքյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ ժամը 13:00-ից բազմաբնակարանային այս շենքում էլեկտրամատակարարումը խափանվել է և մահացածն իր  գործընկերների հետ խոտանն էին վերացնում, որպեսզի բնակչությանը կարճ ժամանակում  էլեկտրաէներգիա մատակարարվի և այդ ժամանակ ներսում տեղի է ունեցել ողբերգական դեպքը:

Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 անչափահաս երեխա:

Կիսվել էջում