Մամուլ

29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը ազատ է արձակվել

29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը ազատ է արձակվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը որոշում է կայացրել ապրիլի 26-ին Երևանի Պրոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Փարսադանյանը Ա. Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը:

sona mnatsaakanyan

Վերջինս աշխատում է ճանապարհային ոստիկանության  ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով  ոստիկանության մայոր է  և կասկածվում է ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին  (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ:

Եթե դատարանը բավարարեր քննիչի միջնորդությունը, ապա նա տեղափոխվելու էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ»:

Share