Սպորտ

«28 տարեկանս կփորձեմ նշանավորել կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելով»․ Արթուր Ալեքսանյան

28 տարեկանս կփորձեմ նշանավորել կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելով:

Այս մասին News.am sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը հոկտեմբերի 21-ին նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը:

«Այսօր արդեն շատ շնորհավորաննքներ եմ ստացել: Այս ընթացքում մարզման մեջ եմ եւ չեմ կարողանում բոլորին պատասխանել: Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար: Մեծ սպորտում կարեւորագույն նպատակս երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելն է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն ապահովել է օլիմպիական ուղեգիր, որը սակայն անվանական չէ։ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում չգոտեմարտեց վնասվածքի պատճառով։

Աղբուր՝ news.am

Կիսվել նյութով