Մամուլ

28-ամյա տղան տանիքում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել, մահացել է

28-ամյա տղան տանիքում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել, մահացել է

Ապրիլի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիչինայի փողոցի թիվ 151 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները նշված հասցեում գտնվող երկհարկանի կիսակառույցի առաջին հարկում հայտնաբերել են մահացածի մարմինը: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին։ Երբ  աշխատանքներ կատարած քաղաքացին տանիքին հոսանքահարվել է, քաղաքացիները նրան իջեցրել են։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը:

hosanqaharvel

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Թ․ Թ․-ն էր։ Երիտասարդն աշխատանքներ կատարելիս էլեկտրական հոսանքի լարերին է անզգուշությամբ դիպել, ինչի պատճառով էլեկտրահարվել ու տեղում մահացել է:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ տունը, որը կառուցվում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, Ռուսաստանից վերջերս Հայաստան եկած բիզնեսմենի է պատկանում:

Կիսվել էջում